Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան մասին

12:08, 13 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊԵՍ։ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ մայիսի 12-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մահացել է այդ երկրի զինված ուժերի մեկ զինծառայող։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մահացած զինծռայողը Գարաև Մուհամմեդ Մահիր Օղլուն է

Մայիսի 12-ի Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սոտքի և Կութի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով ականանետ և ԱԹՍ-ներ։ Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր:

 


© 2009 ARMENPRESS.am