Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը

19:36, 16 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են  2023/2024  ուստարվա բուհերի ընդունելության  միասնական քննությունների օրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

09.06.2023 թ. -  «Քիմիա», «Ռուսաց լեզու»,

13.06.2023 թ. -  «Օտար լեզուներ»,

16.06.2023 թ. -  «Մաթեմատիկա»,

20.06.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»,

23.06.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

27.06.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:


© 2009 ARMENPRESS.am