Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել Է Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովի արդյունքները

17:21, 21 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յոթնյակը» տառացիորեն «մտասևեռվել է» Մոսկվայի հետ համապարփակ առճակատման վրա, կիրակի հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։  Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Յոթնյակը» տառացիորեն «մտասևեռվել է» Ռուսաստանի հետ համապարփակ առճակատման վրա։  ԱՄՆ-ի ջանքերով այն ստանձնել է մեր երկրի դեմ պատժամիջոցների և «հիբրիդային» պատերազմի այլ տարրերի պլանավորման շտաբի գործառույթները, ներառյալ՝ Կիևի ռեժիմին արևմտյան ռազմական մատակարարումների մասշտաբների և ժամկետների որոշումը։ Դա է այսօր միավորման գոյության իմաստը»,- հայտնել են գերատեսչությունից։


© 2009 ARMENPRESS.am