USAID-ում մտահոգիչ են անվանել ԼՂ-ում տիրող իրավիճակը

13:45, 24 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ղեկավարի օգնական Էրին Մաքքին մտահոգիչ է անվանել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մաքքին այս մասին խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ։

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգություն պատճառել: Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները զրկվել են կամ սահմանափակումներով կարող են օգտվել կենսական ծառայություններից, բուժօգնությունից և հիմնական ապրանքներից», - ասել է ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավարի օգնականը:


© 2009 ARMENPRESS.am