Չինական ընկերությունը քննարկել է Հայաստանում տարբեր ուղղություններով իրականացվող շինարարական աշխատանքներին մասնակցելու հնարավորությունը

12:42, 6 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ընկերության մասնակցության հնարավորությունը ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվող միջոցառումներում, մասնավորապես՝ ճանապարհաշինության, բնակարանաշինության և ջրամբարաշինության ուղղություններով։

 


© 2009 ARMENPRESS.am