Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը

16:30, 10 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինվորական դատախազությունը հաստատել է տեղեկությունը, որ պետական սահմանային ծառայության զինծառայող Ռահիլ Ահմեդովն ինքնասպան է եղել՝ հրազենից ինքն իր վրա կրակելով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկացնելով զինծառայողի մահվան մասին, որպես պատճառ էին նշում զենքի հետ անզգույշ վարվելը, սակայն տելեգրամյան ալիքներում շրջանառվում էր տեղեկություն, որ զինծառայողն ինքնասպան է եղել:


© 2009 ARMENPRESS.am