Լուկաս Սելարայանը սեփական կիսադաշտից գոլի հեղինակ է դարձել

11:14, 11 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել MLS-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան MLS-ի հերթական տուրում «Կոլամբուս Քրյուն» մրցեց և գերազանցեց «Չիկագո Ֆայր»-ին 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ դարձավ սեփական կիսադաշտից գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:

Այս առաջնությունում Սելարայանը «Կոլամբուս Քրյու»-ի կազմում դարձել է 8 գոլի հեղինակ: «Կոլամբուս Քրյու»-ն մրցաշարային աղյուսակում  6-րդն է:


© 2009 ARMENPRESS.am