Խորեն Բայրամյանը հեռացել է հավաքականի ճամբարից

11:19, 11 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հեռացել է հավաքականի ճամբարից վնասվածքի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բայրամյանը վնասվածք ստացել է հավաքի ընթացքում` մարզման ժամանակ: Նա արդեն իսկ հեռացել է ընտրանու ճամբարից և վերադարձել Դոնի Ռոստով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ուելսի և Լատվիայի դեմ հերթական խաղերին: Հունիսի 11-ին հավաքականին կմիանա Անդրե Չալըշըրը, հունիսի 12-ին՝ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը թիմին կմիանան Ուելսում հունիսի 14-ին: 


© 2009 ARMENPRESS.am