Մեզ բարդագույն հանդիպում է սպասվում Լատվիայի դեմ. Ալեքսանդր Պետրակով

17:52, 18 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կարծիքով՝ Լատվիայի դեմ ընտրանուն բարդագույն հանդիպում է սպասվում:

«Մենք խոսել ենք ֆուտբոլիստների հետ և տրամադր ել ենք Լատվիայի դեմ խաղին: Ասում են՝ հայ ֆուտբոլիստները երկու խաղ անընդմեջ լավ խաղալ չեն կարող: Այդ կտեսնենք վաղը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետրակովը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ճամբարից հեռացել է Կամո Հովհաննիսյանն, ով վնասվածք ունի: Իսն ինչ վերաբերում է մեկնարկային կազմում ընդգրկվելիք ֆուտբոլիստներին, մարզիչը վերջնական որոշում կկայացնի խաղից ժամեր առաջ:

«Լատվիան շատ կարգապահ, հավասարակշռված թիմ է: Վաղուց նման Լատվիա չեմ տեսել: Մեզ բարդագույն հանդիպում է սպասվում: Իմ կարծիքով՝ նրանք արժանիորեն են պարտվել Թուրքիային»,- ընդգծեց նա:

Ըստ մասնագետի Ուելսը և Լատվիան ինչ-որ տեղ նմանություն ունեն` հատկապես ֆիզիկական տեսանկյունից:

«Ես մեզ այս խաղում ֆավորիտ չեմ համարում»,- շեշտեց Պետրակովը:

Եվրո-2024 ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Լատվիային: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:


© 2009 ARMENPRESS.am