Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում, ներառյալ՝ գլխավոր մրցանակը

12:42, 2 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող աշակերտներն արժանացել են 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան կայացել է հունիսի 25-28-ը Ինդոնեզիայում։ Հայաստանը ներկայացնող յոթ դպրոցականներն էլ հաղթահարել են կիսաեզրափակիչ փուլը և եզրափակիչ փուլում գրանցել հետևյալ արդյունքները.

- Տաթև Սիմոնյան՝ «Քվանտ» վարժարան, ոսկե մեդալ, Օլիմպիադայի ամենամեծ մրցանակ (Grand award),

- Հակոբ Պերիխանյան՝ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, ոսկե մեդալ, Հատուկ մրցանակ կենսաբանական կոնցեպտի համար,

- Խոսրով Ցականյան՝ «Քվանտ» վարժարան, ոսկե մեդալ,

- Անի Իսրաելյան՝ Արմավիրի թիվ 1 դպրոց, ոսկե մեդալ,

- Լենա Մանուկյան՝ «Հերացի» ավագ դպրոց, արծաթե մեդալ,

- Կամունի Աբրահամյան՝ «Քվանտ» վարժարան, բրոնզե մեդալ,

- Մարիամ Դոխոյան՝ «Հերացի» ավագ դպրոց, բրոնզե մեդալ։


© 2009 ARMENPRESS.am