Շախմատում կներդրվի VAR համակարգը

14:30, 4 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան մտադիր է VAR համակարգը ներդնել նաև շախմատում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է միջազգային ֆեդերացիան: ՖԻԴԵ-ն մտադիր է իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերում օգտագործել շախմատային VAR-ը` idChess-ը, որը կօգնի մրցավարներին:

IdChess-ը գործարկվում է այն դեպքում, երբ շախմատիստներից մեկը բողոք է ներկայացնում: Մրցավարն իրավասություն կունենա դադարեցնելու խաղը` այն վերանայելու սկզբունքով:


© 2009 ARMENPRESS.am