«Կրասնոդար»-ը մերժել է Սպերցյանի տրանսֆերի հետ կապված «Այաքս»-ի առաջարկը

11:58, 23 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը մերժել է «Այաքս»-ի` Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի հետ կապված առաջարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport-express-ը: Ըստ պարբերականի, «Կրասնոդար»-ի համար անընդունել է Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկվող 8,5 միլիոն եվրո առաջարկը:

Ավելի վաղ Էդուարդ Սպերցյանի տեղափոխության մասին գրել էր սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Սպերցյանը Ռուսաստանի նախորդ առաջնությունում մասնակցել է 28 խաղի, դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:


© 2009 ARMENPRESS.am