ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

19:31, 31 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է օգոստոսի վարկանիշային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից դասակարգման աղյուսակի 100 լավագույների շարքում են` Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (54-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (94-րդ տեղ):

Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը մնում է աշխարհի արդեն նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դուրս է մնացել 10 լավագույններից շարքից և այժմ 14-րդն է:

Կանանց դասակարգման աղյուսակում են Էլինա Դանիելյանը (40-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (58-րդ տեղ), Աննա Սարգսյանը (91-րդ տեղ), Մարիամ Մկրտչյանը (92-րդ տեղ)

 


© 2009 ARMENPRESS.am