Լատվիան մոտ վեց հազար ՌԴ քաղաքացուց կպահանջի լքել երկիրը

20:59, 4 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մոտ վեց հազար քաղաքացիներ, որոնք լատվիերենի քննություն չեն հանձնել, նամակներ կստանան Լատվիան լքելու պահանջով:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Սեյմի քաղաքացիության, միգրացիայի և սոցիալական համախմբվածության հանձնաժողովի ղեկավար Ինգմարս Լիդական Rus.LSM.lv-ին տված հարցազրույցում։

«Նրանք մարդիկ են, որոնք քննությունը հանձնելու կամ ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու ցանկություն չեն դրսևորել:  Եթե ​​հետևենք օրենքին, ապա Լատվիայի քաղաքացիության և միգրացիայի հարցերով գերատեսչությունը պարզապես պետք է երեք ամսվա ընթացքում պետությունից հեռանալու հարցում ուղարկի», - նշել է նա:


© 2009 ARMENPRESS.am