Ուկրաինան 2023 թվականին 28 միլիարդ դոլարի օգնություն է ստացել

21:30, 4 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան 2023 թվականի սկզբից 28 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն է ստացել գործընկերներից:

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր պաշտոնական ալիքում գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Ուկրաինան ԵՄ-ից ավելի քան 11 միլիարդ դոլար է ստացել, ավելի քան 8 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ից»,- նշել է նա։


© 2009 ARMENPRESS.am