ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային

20:30, 14 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները 200 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ են տրամադրել Ուկրաինային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ուկրաինական զորքերը կստանան հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք, հրետանային արկեր, հակատանկային միջոցներ և ականազերծման սարքավորումներ։


© 2009 ARMENPRESS.am