ԵՄ-ն հայտարարել Է Նիգերի իրավիճակի վերաբերյալ ECOWAS-ի որոշումներին աջակցելու մասին

20:24, 17 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ECOWAS) բոլոր որոշումներին և գործողություններին՝ կապված Նիգերի ռազմական ապստամբության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին օգոստոսի 17-ին  Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

«Մենք պատրաստ ենք աջակցել ECOWAS-ի բոլոր որոշումներին և գործողություններին, և դա ներառում է անհատական պատժամիջոցների վերաբերյալ որոշումները։ Մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ ։ Մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ECOWAS-ի որոշումներին և գործողություններին» - ասել է մամուլի քարտուղարը:


© 2009 ARMENPRESS.am