Վոլգոգրադում ուսուցչուհին լքել է դասարանը՝ ռուսերեն չիմացող երեխաների պատճառով

12:11, 2 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վոլգոգրադում ուսուցչուհի Իրինա Պլոտնիկովան հրաժարվել է միգրանտ երեխաների դասարանից, որտեղ աշակերտներից ոչ ոք ռուսերեն չի իմացել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, դպրոցի տնօրինությունը նախապես որոշել էր մի դասարանում միավորել ռուսերեն չիմացող երեխաներին՝ չնայած ծնողների մտավախություններին ու առարկություններին։ Տնօրինությունը կարծում էր, որ այդ կերպ երեխաները կկարողանան արագորեն ստանալ անհրաժեշտ բազային գիտելիքներ և ավելի լավ կինտեգրվեն ուսումնական գործընթացին, իսկ հետագայում աշակերտների առաջընթացի հիման վրա կարող են նրանց վերաբաշխել այլ դասարանների վրա:

Սակայն մեկ տարի անց ուսուցչուհին լքել է դասարանը։ Այդ որոշման պատճառները հայտնի չեն։ Դպրոցի տնօրեն Տատյանա Օզերովան հրաժարվել է մեկնաբանություններից։

   


© 2009 ARMENPRESS.am