Վահագն Գրիգորյանը նշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

19:48, 11 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 11-ի որոշմամբ՝ Վահագն Գրիգորյանը նշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

Վարչապետ Փաշինյանը նշանակման որոշումը կայացրել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով։


© 2009 ARMENPRESS.am