Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով

12:33, 12 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ; Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունից, նիստի ժամանակ որոշվել է՝ 

իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 %,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11.25 %,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25 %:


© 2009 ARMENPRESS.am