Ադրբեջանական ԶՈւ-ն Ճանկաթաղի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք. Արցախի ՊՆ

13:00, 13 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 13- ին ժամը 11:50-ի սահմաններում Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am