Արամ Նիկոյանը նշանակվել է պրոբացիայի ծառայության պետ

19:09, 18 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 18-ի որոշմամբ՝ Արամ Նիկոյանը նշանակվել է պրոբացիայի ծառայության պետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, ՀՀ վարչապետը որոշումն ընդունել է ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով։


© 2009 ARMENPRESS.am