Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության իրականացման մասին. Զախարովա

14:49, 19 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ՝  Լեռնային Ղարաբաղում իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության իրականացման մասին»,-նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:


© 2009 ARMENPRESS.am