Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները շեշտել են հանդիպումները շարունակելու պատրաստակամությունը․ Արցախի տեղեկատվական շտաբ

18:07, 21 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական միջնորդությամբ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ:

 Հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության միջնորդությամբ։ Պայմանավորվածության շրջանակում Ադրբեջանը պարտավորվել էր դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որտեղ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։

 


© 2009 ARMENPRESS.am