Արցախից տարհանվածների առաջին խումբն արդեն Հայաստանում է՝ Կոռնիձորում

15:49, 24 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախից տարհանվածների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տեղի համայնքապետարանի աշխատակցուհի Արշալույս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ տարհանված արցախցիներին դիմավորում են Կոռնիձորում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կենտրոնում:

«Այս պահին գրանցման գործընթաց է իրականացվում, գնահատվում են նրանց առաջնահերթ կարիքները»,- հավելեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ տարհանվածների հստակ թվի մասին կարող են տեղյակ լինել միայն գրանցման գործընթացից հետո:

Ըստ նրա նախնական տվյալների՝ մոտ 30 տարհանված կա խմբում: Համայնքապետարանի աշխատակցուհին ընդգծեց, որ պատրաստ են համայնքում ընդունելու, առաջնահերթ միջոցներով ու կացարանով ապահովելու նրանց:


© 2009 ARMENPRESS.am