ՀՀ ՊՆ-ն հերքում է ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին Բաքվի պաշտոնական կեղծ հաղորդագրությունները

20:31, 24 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության սեպտեմբերի 24-ին տարածած հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին կեղծ պնդումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ևս մեկ անգամ հայտարարելով, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան:

 


© 2009 ARMENPRESS.am