ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը հասել է 13 550-ի

09:35, 26 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին կառավարությունից, նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

[gallery id= 67261]


© 2009 ARMENPRESS.am