Վահե Գևորգյանը Վոլկեր Թյուրքի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցեր   

20:44, 6 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հոկտեմբերի 6-ին Ժնևում հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Վահե Գևորգյանը Բարձր հանձնակատարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության հարցերը։

 


© 2009 ARMENPRESS.am