ԱՄՆ զինվորականները չեն մասնակցի իսրայելցի գերիների ազատման գործողություններին

22:16, 12 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը չի դիտարկում ամերիկյան ռազմական մասնակցության հնարավորությունը՝ իսրայելցի գերիների ազատման գործողություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, NBC-ին այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները։

«Այս պահին մենք չենք դիտարկում ԱՄՆ ռազմական մասնակցության հնարավորությունն այդ առաքելությանը»,- ասել է Ֆայները:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1200-ի։ Իսրայելը նաև հայտարարել է Գազայի լիակատար պաշարման մասին՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am