Ռաիսին Մակրոնի հետ հեռախոսազրույցում հավանական է համարել Գազայի շուրջ իրավիճակի բարդացումը և այլ ճակատների բացումը

18:55, 15 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հոկտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA-ն, այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդին:

Ջամշիդին հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

«Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, ռազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման լույսի ներքո առկա է իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն»,- տեղեկացրել է Ջամշիդին։


© 2009 ARMENPRESS.am