Իսրայելը չի խոչընդոտի Եգիպտոսից հումանիտար օգնության մատակարարմանը Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին

19:18, 18 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը չի ​​խոչընդոտի Եգիպտոսից մարդասիրական օգնության մատակարարմանը Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել են Իսրայելի վարչապետի աշխատակազմից։

«Նախագահ Բայդենի խնդրանքով Իսրայելը չի ​​խոչընդոտի Եգիպտոսից մարդասիրական օգնության մատակարարմանը, քանի դեռ այն միայն սնունդ, ջուր և դեղորայք է Գազայի հատվածի հարավում գտնվող կամ այնտեղ տեղափոխվող խաղաղ բնակիչների համար»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am