Բնակվարձի, կոմունալ վճարների գծով աջակցությունը վճարվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 41 հազար 611 անձի

19:45, 25 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացքի մեջ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար վարձավճարների և կոմունալ ծախսերի համար նախատեսված աջակցության վճարումը։ Արդեն իսկ աջակցությունը վճարվել է 41 հազար 611 անձի․ գործընթացը շարունակվում է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվում է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Աջակցությունը տրամադրվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝

Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում ունեն բնակելի անշարժ գույք, ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամ աջակցության շահառու չեն հանդիսանում, բայց վերջիններս կարողանում են օգտվել կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազարական դրամներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am