ՀՀ վարչապետն անդրադարձել է պաշտոնական Բաքվի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» թեզին

21:51, 10 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել պաշտոնական Բաքվի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» թեզին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից աճող հռետորաբանության վրա, որով Հայաստանի Հանրապետությունն անվանվում է «Արևմտյան Ադրբեջան»։

«Սա շատ մտահոգիչ ուղերձ է, և շատ կարևոր է, որ այս խոսույթը հովանավորվում է կառավարության կողմից։ Բայց կա մի շատ պարզ հարց` չկա հավելյալ փաստարկների կարիք։ Եթե Ադրբեջանը վերահաստատի այն երեք սկզբունքները, որոնց շուրջ մենք համաձայնության ենք հասել Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, դա կնշանակի, որ մենք կարող ենք շարունակել առաջ գնալ»,- ասել է ՀՀ վարչապետը։  


© 2009 ARMENPRESS.am