Էրդողանը պայման է առաջադրել Գազայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածության համար

14:51, 12 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Գազայի հարցով անհնար է, եթե Վաշինգտոնը համարի, որ դա Իսրայելի տարածքն է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Ամենագլխավոր երկիրը, որը պետք է ակտիվացվի, Ամերիկան է, որն ազդեցություն ունի Իսրայելի վրա… Գազան պաղեստինցի ժողովրդի հողն է։ Ամերիկան պետք է ընդունի դա։ Եթե Բայդենը մոտեցում ունի, որ Գազան պաղեստինցի ժողովրդի հող չէ, այլ օկուպացիոն վերաբնակիչների կամ Իսրայելի հող, ապա մեր պայմանավորվածությունն անհնար է»,- ասել է Թուրքիայի նախագահը լրագրողներին Էր Ռիադից վերադառնալուց հետո, որտեղ անցկացվել է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։


© 2009 ARMENPRESS.am