ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տարբեր ձևաչափերով նիստերի

16:33, 19 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի տարբեր ձևաչափերով նիստերի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ղրղզստանի նախագահի նստավայրում կայացել է վեհաժողովի խորհրդի նիստը: Միաձայն խորհրդի նախագահ է վերընտրվել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Ըստ աղբյուրի՝ Բիշքեկում տեղի է ունեցել նաև ԱՊՀ ՄԽՎ 56-րդ լիագումար նիստը:

Մանրամասները` տեսանյութում:


© 2009 ARMENPRESS.am