ՀՀ ԱԺ պատգամավոր Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին

21:27, 19 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը Երևանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված Հայաստանի կոչերը տեղ չհասան, և հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին, հիշեցրել Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկիրը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:

Մանրամասները՝ տեսանյութում:


© 2009 ARMENPRESS.am