Հայաստանը գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանել. վարչապետ

12:40, 23 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հոկտեմբերին արձանագրվել է 730 հազար գրանցված աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է երրորդ Հանրապետության պատմության ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2023 թվականի հոկտեմբերի տվյալներով Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք՝ գերազանցել ենք 730 հազար թիվը։ Պետք է արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ և մեր տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ այդ աշխատատեղերը կշարունակեն ստեղծվել»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը հույս հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աշխատանքի շուկայում և տնտեսական համակարգում լիարժեք ներգրավելու արդյունքում տնտեսական աճի դինամիկան ավելի լավը կլինի։

 


© 2009 ARMENPRESS.am