Սյունիքի մարզում ՀՀ ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան. ՀՀ ՊՆ

18:41, 24 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում նոյեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարության մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, և որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից:


© 2009 ARMENPRESS.am