ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանը մասնակցել է բարձրագույն և ավագ սպայակազմի ատեստավորման քննություններին

17:42, 3 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է բարձրագույն և ավագ սպայակազմի ատեստավորման քննություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրեն Պապիկյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նոյեմբերի 30-ին ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։

Ատեստավորման վերջին օրը հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։

Ըստ աղբյուրի՝ ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին ներգրավված գեներալներին և բարձրաստիճան սպաներին՝  ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ նրանք հավուր պատշաճի  կհանձնեն տեսական քննությունը, և հանրագումարի արդյունքում կձևավորվի նրանց ընդհանուր  գնահատականը։

 

 


© 2009 ARMENPRESS.am