Վրաստանում երթ կանցկացվի՝ ի պաշտպանություն ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու

18:30, 8 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրացական ոչ կառավարական կազմակերպությունները դեկտեմբերի 8-ին երթ կանցկացնեն՝ ի պաշտպանություն Վրաստանի ՝ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

Վրաստանն ակնկալում է, որ ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակ կստանա դեկտեմբերի կեսերին:

 


© 2009 ARMENPRESS.am