Էստոնիայի արտգործնախարարը խոստանում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսել

15:28, 13 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան խոստանում է երկրի խորհրդարանում սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց:

[gallery id= 67519]

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էստոնիայի  արտաքին գործերի նախարարն այս մասին տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում  հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ես ընդգծեցի, որ Հայաստանի նկատմամբ Էստոնիայի պարտքն է, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի դեմ ցեղասպանությունը, և ես գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»,-նշել է նա:

Մարգուս Ցահքնան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:


© 2009 ARMENPRESS.am