ԱԱԾ տնօրեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի, իսկ տնօրենի տեղակալ Սիմոնյանին`գեներալ-մայորի կոչում 

21:51, 20 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա դեկտեմբերի 20-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am