Պրահայում համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել

20:20, 21 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պրահայում համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

Ոստիկանությունը հայտնել է, որ զինված անձին վնասազերծել են, շենքը տարհանել են։

Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Չարլզի համալսարանի արվեստների ֆակուլտետում:


© 2009 ARMENPRESS.am