ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանի ներկա իրավիճակը

21:24, 22 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանի ներկա իրավիճակը:


© 2009 ARMENPRESS.am