Գեղարքունիքի մարզում դժվարանցանելի ճանապարհներ կան

13:42, 25 Դեկտեմբեր, 2023

ԳԱՎԱՌ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 24-ի երեկոյան եւ դեկտեմբերի 25-ի գիշերային ժամերի ընթացքում տեղացած ձյան եւ բքերի պատճառով դժվարացել է նաեւ ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շուրջօրյա մաքրման եւ մշակման աշխատանքներ են իրականացրել, որոնք շարունակվում են նաեւ դեկտեմբերի 25-ի ցերեկային ժամերին՝ ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով։

Դեկտեմբերի 25-ի ժամը 10․30-ի դրությամբ չդադարող բքերի պատճառով դժվարանցանելի են մնում Վարդենյաց լեռնանցքը, Գավառ-Գեղարքունիք ճանապարհը, Վարդենիս համայնքի մի շարք բնակավայրեր տանող ճանապարհները։ Ճանապարհներին պահպանվում է մերկասառույցը։


© 2009 ARMENPRESS.am