Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ընդգրկվել է «MovieWeb»-ի լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում

11:54, 28 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «MovieWeb»-ի 2023 թվականի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում է ընդգրկվել ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու հավելում, որ ֆիլմը ստեղծվել է նաև պետական  ֆինանսական աջակցությամբ:

«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսորն ու սցենարիստն Իննա Սահակյանն է, պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց Ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:


© 2009 ARMENPRESS.am