Ձեռնածուներ, ծաղրածու, ակրոբատներ և հեքիաթային տրամադրություն. Վարդանյան եղբայրները բացահայտում են կրկեսային աշխարհը

10:00, 29 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գույներ, պղպջակներ, ձեռնածուներ, ծաղրածու, ակրոբատներ և, իհարկե, հեքիաթային տրամադրություն. Երևանում են ակրոբատներ Վարդանյան եղբայրները,  ովքեր իրենց հետ բերել են կրկեսային որակյալ և հետաքրքիր շոու ներկայացում: 

Կրկեսի բեմը առանց ակրոբատների անհնար է պատկերացնել, իսկ ակրոբատներ Վարդանյան եղբայրների մոտ սերը  կրկեսի հանդեպ ձևավորվել է դեռ փոքր տարիքից:

Անդրադառնալով մասնագիտության դժվարություններին` Գևորգն ասաց` այն, իհարկե, բարդ է, բայց, եթե սիրում ես ու նպատակ ունես, ամեն ինչ շատ հեշտ է դառնում:

Ուժային ակրոբատ Անդրանիկ Վարդանյանը նշեց, որ կրկեսում աշխատելու և այդ աշխարհը լավ ճանաչելու համար առաջնայինը լավ ուսուցիչներ ունենալն է: Եղբայրները նկատեցին՝ ժամանակակից աշխարհում շատ քչերն են հետաքրքրված այս ժանրով, իսկ իրենք միտք ունեն ստեղծել նոր նախագծեր ու զարգացնել իրենց սիրելի ուղղությունը նաև Հայաստանում։

Մեծ ճանաչում ձեռք բերած ակրոբատ եղբայրները նշեցին, որ երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չէին եղել:

OLD07664.JPG (441 KB)

Եղբայրները ուրախությամբ պատմեցին, որ այս օրերին հայ հանդիսատեսին՝  հատկապես փոքրիկներին, նախադեպը չունեցող հեքիաթային շոու ծրագիր է սպասվում:

Տղաները նշեցին՝ ամեն ինչ արել են, որպեսզի երեխաների համար ստեղծեն տաք և հարմարավետ պայմաններ: Կրկեսային ներկայացումները կլինեն մինչև հունվարի 7-ը, սակայն կազմակերպիչներն անհրաժեշտության դեպքում կարող են ժամկետը երկարաձգել։

[gallery id= 67565]

Գայանե Գաբոյան


© 2009 ARMENPRESS.am