Լարսը ժամանակավորապես փակ է մեծ բեռնատարների համար

10:53, 4 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Ռազմավիրական ճանապարհը ժամանակավորապես փակվել է մեծ բեռնատարների համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության հանձնարարականները՝ 2024 թ. հունվարի 4-ի Մոսկվայի ժամանակով ժամը 07.30-ից արգելվում է մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր տեղամասում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ, մինչև հատուկ կարգադրություն կարվի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։


© 2009 ARMENPRESS.am