Ըմբիշ Վազգեն Թևանյանը կմասնակցի Զագրեբի բաց մրցաշարին

16:00, 4 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը կմասնակցի Զագրեբի բաց մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան: Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հանդես կգա 65 կգ քաշային կարգում: Նա կլինի Հայաստանի միակ ներկայացուցիչը:

Զագրեբի բաց մրցաշարին կմասնակցի մոտ 500 մարզիկ տարբեր երկրներից:  Մրցաշարը կմեկնարկի հունվարի 10-ին: 


© 2009 ARMENPRESS.am