Հունաստանի ԱԳ նախարարը ժամանեց Երևան

22:02, 9 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը պաշտոնական այցով ժամանեց Երևան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հունաստանի ԱԳ նախարարի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։

[gallery id= 67585]

Հունաստանի ԱԳ նախարարն այցի ընթացքում կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Յորղոս Գերապետրիտիսը կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ 


© 2009 ARMENPRESS.am